ՍԱԳ ծառայություններ

Առաջնակարգ բիզնես ծառայություններ

ՍԱԳ-ի շրջանակում սիրիահայ բիզնեսների աճն ու մրցունակությունն ապահովելու նպատակով կտրամադրվեն հետևյալ բիզնես ծառայությունները.

  • Սիրիահայ բիզնեսների շահերի պաշտպանություն,
  • Սեմինարներ, դասընթացներ և’ «Սիրիահայերի միության» անձնակազմի, և’ համագործակցող հաստատությունների մասնագետների կողմից,
  • Համանման բիզնեսների ներկայացուցիչների հետ հանդիպումներ,
  • Մասնակցություն տարատեսակ էքսպոների, գործուղումների, ներդրումային ֆորումների,
  • Պարբերական հանդիպումներ սիրիահայ բիզնեսների հետ` կարևոր հարցերը և դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար,
  • Բիզնես խորհրդատվությունների և մարզչական ծառայությունների տրամադրում,
  • Մարքեթինգային ծառայությունների տրամադրում, այդ թվում` ռազմավարական պլանավորում, բրենդինգ/ռեբրենդինգ, սոցիալական ցանցերի մարքեթինգ,
  • Օժանդակում պետական կառույցների հետ հարաբերություններում, այդ թվում` գրանցում, սերտիֆիկացում, ստուգումներ, հարկեր, տուրքեր:

Հրավիրված մասնագետներն աջակցություն կտրամադրեն նաև հաշվապահական, իրավաբանական խորհրդատվության, մաքսազերծման, լոգիստիկ օժանդակության և այլ ծառայությունների հարցում: