Սոցիալական ապահովության քարտի ստացումը

 

Եթե ցանկանում եք աշխատել կամ մուտք ունենալ Հայաստանի սոցիալական ծառայություններում, դուք պետք է ունենաք սոցիալական ապահովության քարտ։

Ձեր գրանցումը ստանալուց հետո, մոտեցեք ոստիկանության բաժին սոցիալական քարտի համար, որտեղ Ձեր գրանցման մասին կվկայի նույնականացման քարտը։ Հետո նրանք մի թերթիկ կպատրաստեն և Ձեզ կզգուշացնեն ստանալու ժամկետի մասին։ Պատրաստ լինելուն պես, թերթիկում նշված կլինի սոցիալական ծառայությունների Ձեր համարը, ինչն էլ դուք կտրամադրեք գործատուին։

Պատճենեք, սկան արեք կամ նկարեք թերթիկը, որպեսզի ունենաք կրկնօրինակը։ Պահեք այն  Ձեզ համար հեշտ հասանելի տեղում։

Հատվածը մեջբերված է RepatArmenia հիմնադրամի էջից: