Որքա՞ ն են կազմում կորպորատիվ հարկերը Հայաստանում

Հիմք ընդունելով հարկային համաշխարհային բազան՝ Հայաստանի  կորպորատիվ համամասնական հարկային դրույքաչափը կազմում է 20%: Սա վերաբերում է թե՛ տեղական ընկերություններին, թե՛ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերին և դուստր ձեռնարկություններին:

Գոյություն ունի նաև շրջանառության հարկ, որը առևտրում կազմում է 1%, արտադրության մեջ՝ 3.5%, իսկ 5%-ը գանձվում է այլ ոլորտներից: Շրջանառության հարկի վճարումը կամընտրական է: Անհրաժեշտ է ընտրություն կատարել շրջանառության հարկի և եկամտահարկի միջև: Վերջինիս գումարվում է նաև ԱԱՀ-ն:

Եթե Ձեր տարեկան վաճառքը չի գերազանցում 58.35 միլիոն ՀՀ դրամը, կարելի է ընտրել միայն շրջանառության համար վճարվող հարկը: Եթե բիզնեսի մեջ ներառված է սեփականություն, ապա գանձվում է գույքահարկ և հողի հարկ:

Եկամտային հարկը մինչև 120,000 ՀՀ դրամի հասնող խոշոր թվերի պարագայում կազմում է 24.4%, մինչև 2 միլիոն ՀՀ դրամի դեպքում՝ 26%-ի + 29,280 ՀՀ դրամ: Եվ վերջապես ցանկացած աշխատավարձի դեպքում, որը կգերազանցի 2 միլիոն ՀՀ դրամը, տոկոսադրույքը աճում է մինչև 36% + 518,080 ՀՀ դրամ: Սա նաև առցանց կարելի է վճարել՝ 20% ԱԱՀ-ի հետ միասին: Այս թվերը հավանաբար կփոփոխվեն 2018-ի հունվարին:

Ինչպե՞ս վճարել հարկերը:

Հայաստանում անհատներից (հարկային գործակալներին) եկամտահարկ վճարող գործատուներից և մյուս անձանցից պահանջվում է ձեռնպահ մնալ նման վճարումներից ու այդ անհատների անունից պետությանը հարկեր վճարելուց: Արդյունքում անհատները ստիպված չեն լինի փաստաթուղթ ներկայացնել հարկերի վճարման տարեկան հայատարարագրերի մասին, եթե չեն ստացել հարկվող եկամուտ, որը չի գրանցվել հարկային գործակալի կողմից:

Արդյո՞ք անհրաժեշտ է որևէ գրանցում:

Որպես կանոն գրանցվել հարկային մարմինների մոտ և ձեռք բերել հարկատուի նունականացման քարտ պետք չէ: Սակայն, անհրաժեշտ է գրանցվել որպես «անհատ ձեռներեց» և ստանալ հարկատուի նույնականացման քարտ, եթե սկսում եք զբաղվել «ձեռնարկատիրական գործունեությամբ», որը ենթադրում է շահույթ ստանալու նպատակով ապրանքների կամ ծառայությունների անկախ ու պարբերական վաճառք: Եթե  անհատ ձեռներեց եք, դուք կարող եք փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված պարզեցված հարկման ձևերից մեկի իրավունքը ձեռք բերել (օրինակ՝ շրջանառության հարկ), որը փոխարինում է սովորական եկամտահարկին:

Անհրաժե՞շտ է փաստաթղթավորել հարկերը:

Պետք չէ փաստաթուղթ ներկայացնել հարկերի վճարման հայտարարագրերի մասին, եթե չունեք այնպիսի եկամուտ, որը հարկվում է Հայաստանում կամ հաշվի չի առնվել այն անձի կողմից, ով վճարել է եկամտահարկը (օրինակ՝ Ձեր գործատուն, հաճախորդը և այլն):

Ի՞նչպես վարվել, երբ կապ են հաստատում կամ այցելում հարկային մարմինները:

Հարկային մարմինների և հարկատուների շփումը խստորեն կարգավորվում է: Այն տեղի է ունենում միայն համապատասխան վարչական կամ քրեական վարույթների շրջանակներում: Հարկատուի սեփականության ստուգումները պետք է գրավոր կերպով լիազորված լինեն իրավասու հարկային գրասենյակի տնօրենի կողմից: Հարկատուն պետք է ստուգման մասին  ծանուցվի նախապես՝ առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացում, այլապես նման ծանուցումը կարող է  ձախողել ստուգման նպատակը (օրինակ՝ աշխատողների գրանցման կարգավորումների հետ եղած համապատասխանության ստուգումը, արտարժույթի կիրառումը, վճարման անդորրագրերի թողարկումը և այլն): Հարկային պաշտոնյանների ցանկացած գործողություն կամ դրանց բացակայությունը  կարող է վարչականորեն բողոքարկվել գերագույն մարմնում կամ բողոքի առկայության դեպքում նաև վարչական դատարանում:

Հատվածը մեջբերված է RepatArmenia հիմնադրամի էջից: