Որքա՞ն է եկամտահարկը Հայաստանում

Հայաստանում անհատները ստացված եկամուտից վճարում են հարկեր ։ Արտերկրում վաստակած եկամուտը կարող է հարկման ենթակա լինել Հայաստանում միայն այն դեպքում, եթե անձը Հայաստանի բնակիչ է, այսինքն, եթե 12 ամիսների ընթացքում Հայաստանում է ապրել ավելի քան 183 օր։

Շահութաբաժինները, բաժնետոմսերից ստացված հասույթը, ապահովագրական վճարումները, գյուղատնտեսությունից ստացված եկամուտը, և եկամուտի որոշակի տեսակներ հարկման ենթակա չեն։

Պասիվ եկամտից հարկվում է հիմնականում 10%:

Աշխատանքի արդյունքում ստացված եկամուտը հարկվում է հետևյալ չափերով.

  • ամսական մինչև 120,000 դրամ եկամուտ – 24,4%,
  • ամսական 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ եկամուտ – 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%,
  • ամսական 2 000 000 դրամից ավելիի դեպքում՝ 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Եկամուտ ստացողները պետք է վճարեն նաև սոցիալական ապահովության համար: Մինչև 500,000 դրամ եկամտի դեպքում տոկոսադրույքը 5% Է, իսկ 500,000 դրամը գերազանցող գումարի  դեպքում՝ 10%։ Մինչև 2020 թվականի Հուլիսի 1-ը սոցիալական ապահովության վճարների առավելագույն գումարը չի գերազանցի ամսական 25,000 դրամը։

Հայաստանում չկան նվիրատվությանը, ժառանգությանը կամ մաքուր եկամտին ուղղված հարկեր: Անհատների միջև անշարժ գույքի և այլ գործարքներ սովորաբար չեն հարկվում: Սակայն, այն անհատները, ովքեր վաճառում են ոչ բնակելի անշարժ գույք կամ ձեռք են բերում ու տնօրինում երկու և ավելի բնակելի սեփականություններ կամ փոխադրամիջոցներ, մեկ տարվա ընթացքում ենթարկվում են 20% ԱԱՀ հարկման:

Ինչպե՞ս վճարել հարկերը:

Հայաստանում անհատներից (հարկային գործակալներին) եկամտահարկ վճարող գործատուներից և մյուս անձանցից պահանջվում է ձեռնպահ մնալ նման վճարումներից ու այդ անհատների անունից պետությանը հարկեր վճարելուց: Արդյունքում անհատները ստիպված չեն լինի փաստաթուղթ ներկայացնել հարկերի վճարման տարեկան հայատարարագրերի մասին, եթե չեն ստացել հարկվող եկամուտ, որը չի գրանցվել հարկային գործակալի կողմից:

Արդյո՞ք անհրաժեշտ է որևէ գրանցում:

Որպես կանոն գրանցվել հարկային մարմինների մոտ և ձեռք բերել հարկատուի նունականացման քարտ պետք չէ: Սակայն, անհրաժեշտ է գրանցվել որպես «անհատ ձեռներեց» և ստանալ հարկատուի նույնականացման քարտ, եթե սկսում եք զբաղվել «ձեռնարկատիրական գործունեությամբ», որը ենթադրում է շահույթ ստանալու նպատակով ապրանքների կամ ծառայությունների անկախ ու պարբերական վաճառք: Եթե  անհատ ձեռներեց եք, դուք կարող եք փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված պարզեցված հարկման ձևերից մեկի իրավունքը ձեռք բերել (օրինակ՝ շրջանառության հարկ), որը փոխարինում է սովորական եկամտահարկին:

Անհրաժե՞շտ է փաստաթղթավորել հարկերը:

Պետք չէ փաստաթուղթ ներկայացնել հարկերի վճարման հայտարարագրերի մասին, եթե չունեք այնպիսի եկամուտ, որը հարկվում է Հայաստանում կամ հաշվի չի առնվել այն անձի կողմից, ով վճարել է եկամտահարկը (օրինակ՝ Ձեր գործատուն, հաճախորդը և այլն):

Ի՞նչպես վարվել, երբ կապ են հաստատում կամ այցելում հարկային մարմինները:

Հարկային մարմինների և հարկատուների շփումը խստորեն կարգավորվում է: Այն տեղի է ունենում միայն համապատասխան վարչական կամ քրեական վարույթների շրջանակներում: Հարկատուի սեփականության ստուգումները պետք է գրավոր կերպով լիազորված լինեն իրավասու հարկային գրասենյակի տնօրենի կողմից: Հարկատուն պետք է ստուգման մասին  ծանուցվի նախապես՝ առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացում, այլապես նման ծանուցումը կարող է  ձախողել ստուգման նպատակը (օրինակ՝ աշխատողների գրանցման կարգավորումների հետ եղած համապատասխանության ստուգումը, արտարժույթի կիրառումը, վճարման անդորրագրերի թողարկումը և այլն): Հարկային պաշտոնյանների ցանկացած գործողություն կամ դրանց բացակայությունը  կարող է վարչականորեն բողոքարկվել գերագույն մարմնում կամ բողոքի առկայության դեպքում նաև վարչական դատարանում:

Հատվածը մեջբերված է RepatArmenia հիմնադրամի էջից: