Մուտքի վիզաներ

Որքա՞ն ժամանակով է տրվում ՀՀ մուտքի վիզան:

ՀՀ մուտքի վիզան տրվում է մեկանգամյա մուտքի համար, ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով: Այն կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 60 օր ժամկետով:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 9

Ինչպե՞ս ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա:

Սիրիhայ` ազգությամբ հայ քաղաքացիները (սակայն ո՛չ նրանց, ո՛չ հայազգի ազգականները) կարող են ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա առանց հրավերի: ՀՀ պետական սահմանի անցման կետերում վիզաները տրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանման կողմից:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 9

Սիրիահայերն ազատվում են վիզաների համար վճարումներից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 26

 Որո՞նք են Հայաստանում առանց իրավական հիմքի մնալու հետևանքները:

Օտարերկրացիները ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի կամ կացության կագավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու դեպքում կտուգանվեն 50.000-100.000 ՀՀ դրամի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 201

 Այս տեղեկությունը մեջբերվել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար»-ից։