Մաքսատուրքեր

Որո՞նք են Հայաստան ապրանքներ ներմուծելու կանոնները:

Մասնավոր (ոչ առևտրային) օգտագործման համար կարելի է որոշակի քանակությամբ ապրանքներ ներմուծել առանց տուրք կամ հարկ վճարելու, եթե փոխադրումը կատարում եք ինքներդ։ Հարկային արտոնությունը տարբերակվում է ըստ ապրանքների, օրինակ՝

Սննդամթերք – 5կգ
Խմիչքներ- 2լ
Ծխախոտներ-400
Սիգարներ-10
Ծխախոտաբույս- 1կգ
Բջջային հեռախոսներ-2

Ոչ գործարանային`բնօրինակ փաթեթավորմամբ անձնական օգտագործման պարագաները նույնպես հարկերից ազատված են, եթե փոխադրումը կատարում եք ինքներդ։

Եթե թույատրված չափը գերազանցվում է, ապա պետք է մաքսային տուրք և այլ հնարավոր հարկեր վճարել։ Ճշգրիտ տոկոսադրույքները կախված են ապրանքների տեսակից։ Սովորաբար պետք է կիրառվի 10% մաքսային տուրք և 20% ներմուծման ԱԱՀ։ Հարկերը պետք է վճարել նախքան ապրանքների թողարկումը՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ստացվածներից, որոնց դեպքում վճարումը կարող է hետաձգվել։

Փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով ներմուծված ապրանքները ենթակա չեն հարկերի վճարման, բացառությամբ, եթե դրանց մաքսային արժեքը գերազանցում է 200,000 ՀՀ դրամը, կամ եթե քաշը գերազանցում է 30 կիլոգրամը։ Եթե մաքսային արժեքը 200,000 դրամից ավելի է, բայց 1000 եվրոյից պակաս, ապա ներմուծման մաքսը կազմում է 22,5%: Եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոն կամ ապրանքի քաշը 30 կիլոգրամից ավելի է, ապա ներմուծման մաքսը կկազմի 30%: ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների համար այս հարկերը չեն կիրառվում։

Պետք է կանխիկ 10,000 ԱՄՆ դոլլար (կամ համապատասխան գումար` արտարժույթով)  և ավելին  հայտարարագրել, եթե գործարքը կատարվում է Հայստանի և ցանկացած ոչ ԵՏՄ անդամ երկրների միջև։

Կա՞ն հատուկ կանոններ, որոնք կիրառվում են հայրենադարձների համար։ Ո”վ է համարվում հայրենադարձ։

«Հայրենադարձն» այն անձն է, ով վերջին 5 տարիների ընթացքում մշտապես բնակվել է (ավելի կոնկրետ՝ ամենաքիչը տարին 184 օր) Հայաստանից դուրս, կամ ով փախստականի կարգավիճակ ունի։

Հայրենադարձը կարող է ներմուծել առանց մաքսային վճարումների, ոչ գործարանային փաթեթավորմամբ և պիտակավորմամբանձնական և կենցաղային օգտագործման իրեր, որոնք գնվել են մինչև իր Հայաստան ժամանելը։  Գոյություն ունի անձնական և կենցաղային պարագաների և (յուրաքանչյուր տեսակից  առավելագույնը 3 պարագա), կահույքի (յուրաքանչյուր տեսակից 1 հավաքածու) քանակի որոշակի սահմանափակում։ Ավելին, հարկերից ազատ կարելի է ներմուծել միայն մեկ փոխադրամիջոց այն էլ այն դեպքում, եթե Հայաստան ժամանելուց առաջ՝ իր բնակության  վերջին երկրում ամենաքիչը 6 ամիս գրանցված է եղել հայրենադարձի անունով։

Ապրանքները կարելի է ներմուծել առանց մաքսային վճարումների՝ հայրենադարձի «մշտական բնակություն հաստատելու համար» Հայաստան այցելությանը հաջորդող 18 ամիսների ընթացքում: «Մշտական բնակություն հաստատելու ժամանման» օրը սկսվում է այն պահից, երբ հայրենադարձը իր հասցեն գրանցում է ոստիկանությունում (կամ, եթե հասցեն արդեն գրանցված է եղել մաքսային ծառայությունում դիմումի լրացման օրը): Սա պետք է տեղի ունենա հայրենադարձի Հայաստան ժամանումից հետո՝ 180 օրվա ընթացքում։

Առանց մաքսային վճարների ներմուծման համար Հայրենադարձը պետք է մաքսային ծառայությանը դիմում ներկայացնի՝ նշելով անունը, ներմուծվող ապրանքի քաշն ու քանակը։ Դիմումը ընդունելու կամ մերժելու համար մաքսային ծառայությունը ունի մինչև 8 աշխատանքային օր։

Առանց մաքսային վճարների ներմուծման արտոնությունից՝ հայրենադարձը կարող է օգտվել յուրաքանչյուր հինգ տարվա ընթացքում միայն մեկ անգամ։

Հայաստան ներմուծվող ո՞ր ապրանքներն են համարվում անօրինական:

Այն ապրանքներիշարքը, որոնց ներմուծումը արգելված է կամ ենթակա է հատուկ թույլտվության, ընդգրկում է զենքեր, անօրինական դեղեր, վտանգված կենդանական և բուսական տեսակներ, պոռնոգրաֆիկ բովանդակության նյութեր և այլն։
Օգտակար հղումներ

Հավելյալ հարցերի համար, կաող եք զանգահարել ՀՀ մաքսային ծառայության թեժ գիծ՝ 060-54-44-44 կամ այցելել www.customs.am.

Հատվածը մեջբերված է RepatArmenia հիմնադրամի էջից: