Կացություն (ռեզիդենտություն)

ՀՀ-ում բնակությունը օրինականցնելու համար առկա է երեք տարբերակ՝

  1. Ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն,
  2. Ձեռք բերել փախստականի կարգավիճակ,
  3. Ձեռք բերել կացության կարգավիճակ:

Որո՞նք են հիմնական նկատառումները, որոնցով պետք է առաջնորդվել նշված տարբերակներից որևէ մեկն ընտրելիս:

Քաղաքացիությունը հանդիսանում է տեղահանման խնդրի մշտական լուծում՝ ի տարբերություն փախստականի կարգավիճակի և կացության կարգավիճակի, որոնք ժամանակավոր բնույթ են կրում:

Քաղաքացիության համար կարող եք դիմել նույնիսկ փախստականի կամ կացության կարգավիճակ ձեռք բերելուց հետո, սակայն քաղաքացիություն ձեռք բերելուց հետո փախստականի կամ կացության կարգավիճակ ձեռք բերել չեք կարող:

Քաղաքացիություն կարող եք ձեռք բերել մինչև ՀՀ ժամանելը, սակայն դրանից հետո մյուս երկու կարգավիճակների համար այլևս չեք կարող դիմել։

Այս տեղեկությունը մեջբերվել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար»-ից։