Ինչպես կառուցել բիզնես պլան

Գործարար ծրագիրը/Բիզնես պլանը Ձեր բիզնեսի հիմնական և անբաժանելի փաստաթուղթն է: Այն կատարման ու վերահսկման ուղեցույց է, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսը։

Բիզնես պլանը ծառայում է երկու հիմնական նպատակների.

  • պատասխանում է ներդրողի հարցին՝ արժե արդյոք միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ,
  • տեղեկատվության աղբյուր է այն անձանց համար, ովքեր անմիջականորեն իրականացնում են նախագիծը:

Բիզնեսի պլանավորումն իրենից ներկայացնում է նպատակները և դրանց հասնելու ուղիներ՝ մշակված գործողությունների ծրագրի միջոցով, որոնք իրականացման ընթացքում կարող են ճշգրտվել՝ փոփոխվող հանգամանքներին համապատասխան։

Պլանավորումն անընդհատ գործընթաց է, որը նպատակ ունի ձեռնարկության գործունեությունը համապատասխանեցնել շուկայի պահանջներին։

Պլանավորման տեսակներն են՝ երկարաժամկետ (ռազմավարական), միջնաժամկետ և կարճաժամկետ:

Ռազմավարական բիզնես պլանը ներկայացնում է բիզնեսի ապագա զարգացման հեռանկարը՝ 5 և ավելի տարիների համար:

Միջնաժամկետ բիզնես պլանը կազմվում է 3-ից 5 տարի ժամկետով:

Կարճաժամկետ բիզնես պլանը կազմվում է 1 տարվա համար:

Բիզնես պլանը պարունակում է կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարկետինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին տեղեկություններ:

Լինում են մշակված և պատրաստված բիզնես պլաններ, որոնք  ունեն  որոշակի ստանդարտներ և մեթոդիկաներ:

Բիզնես պլանի բովանդակությունը.

  • Բիզնես պլանի վերնագիր,
  • Բիզնես պլանի ամփոփագիր,
  • Ընդհանուր դրույթներ,
  • Տեղեկություններ ընկերության մասին,
  • Տեղեկություններ նախատեսվող նախագծի մասին:
  1. Մարկետինգային պլան.
  • Ապրանքների/ծառայությունների բնութագիր,
  • Իրացման շուկաների վերլուծություն /շուկայի ծավալի սեգմենտավորում/,
  • Մրցակցություն և մրցակցային առավելություններ,
  • Մարկետինգի պլանի ռազմավարություն,
  • Վաճառքների պլան,
  • Մարկետինգի ծախսեր:
  1. Կազմակերպչական պլան և մենեջմենթ.
  • Ընկերության կազմակերպաիրավական ձևը,
  • Աշխատակազմի ցուցակ,
  • Կազմակերպական կառուցվածք,
  • Հիմնական պահանջներ անձնակազմից,
  • Անձնակազմի վարձման, վերապատրաստման, ադապտացիայի ապահովում,
  • Աշխատավարձի վճարում (ամսական կտրվածքով՝ մինչև նախագծի ավարտը),
  • Հաստատուն/վարչական ծախսեր (ամսական կտրվածքով՝ մինչև նախագծի ավարտը):
  1. Արտադրական պլան.
  • Արտադրության համառոտ նկարագրություն,
  • Արտադրական ցիկլերի նկարագրություն,
  • Արտադրանքի բարելավման և վերջնամշակման հնարավորություններ,
  • Առանձին՝ ըստ յուրաքանչյուր արտադրանքի, ուղիղ ինքնարժեքի հաշվարկ,
  • Արտադրական ծախսեր:
  1. Ֆինանսական պլան.
  • Ֆինանսավորման պահանջ,
  • Դրամական միջոցների այլ մուտքեր,
  • Նախագծային բյուջեից այլ վճարումներ,
  • Եկամուտների և վնասների մասին հաշվետվություն,
  • Նախագծի հաշվեկշռային հաշվետվություն,
  • Շահութաբերություն:
  1. Նախագծի ռիսկերի գնահատում:
  2. Բիզնես պլանի հավելվածներ.
  • Ֆինանսական հաշվետվություններ,
  • Գույքի գնահատման մասնագետների եզրակացություններ,
  • Արտադրանքի տեխնիկական նկարագրություններ,
  • Կարևորագույն պայմանավորվածություններ և պայմանագրեր,
  • Տեղեկություններ արտադրական գործընթացի մասին,
  • Ապրանքի նկարներ և էսքիզներ,
  • Շուկայի հետազոտման հաշվետվություններ:
  1. Նախագծի ապահովման մասին տեղեկություններ: