Դասընթացներ սիրիահայերի համար

Միջազգային համագործակցություն գերմանական խնայողական բանկերի հիմնադրամը համագործակցում է Սիրիահայերի միության ՀԿ-ի հետ և առաջարկում է հետևյալ դասընթացները։

 

Ֆինանսական համակարգեր Հայաստանում (ՖՀՀ) Հայաստանի ֆինանսական ոլորտի ներածական դասընթաց։
Միկրո ձեռնարկատիրություն մոդելավորման դասընթաց (ՄՁՄԴ) Հիմնային սեմինարներ այն կայացող միկրո կամ փոքր ձեռնարկատերերի համար, ովքեր նպատակ ունեն զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու մտածելակերպը։
Բիզնես պլանի զարգացման սեմինար (ԲՊԶՍ) և հաջորդող քոչինգ Բիզնես պլանի զարգացման սեմինարը շարնակությունն է այն մարդկանց համար, ովքեր Միկրո ձեռնարկատիրություն մոդելավորման դասընթացին են մասնակցել, որը ներառում է բիզնեսի կրթական գործունեություն, բիզնես պլանի մշակման և պոտենցիալ ֆինանսավորողին ներկայացնելու վերաբերյալ քոչինգ։ ԲՊԶՄ-ի մասնակիցները դասընթացն ավարտելուն պես կարող են դիմել ստարտափ վարկի կամ դրամաշնորհի համար։

Դրանից հետո մասնակիցները լրացուցիչ քոչինգ կստանան հարկային, հաշվապահական, մարկետինգային և այլ առնչվող թեմաների վերաբերյալ։

Աշխատանքային դասընթաց  Ներածական դասընթաց բանկի աշխատակիցների կամ ֆինանսական ծառայություններ մատուցող ոլորտում աշխատող անձանց համար։