Գրանցման ստացում

Հայաստանում աշխատելու համար պետք է գրանցում ստանալ։ Գրանցումը հաստատում է Հայաստանում Ձեր բնակվելու փաստը։ Թեև գրանցում ստանալը պարտադիր չէ, այդուհանդերձ, եթե դուք ցանկանում եք աշխատել Հայաստանում, կամ եթե մտադիրք եք լինել Ձեր հիմնած բինեսի,  հատկապես անհատ ձեռներեցության աշխատող, դուք պետք է գրանցում ունենաք։

Գրանցման ստացում

Բնակության վայր կամ քաղաքացիություն ընդունելու պահից, գնացեք Ձեր տեղամասի ոստիակություն և հայտնեք  գրանցում ստանալու Ձեր ցանկության մասին: Սա բարդ գործընթաց չէ, բայց կարող է ժամանակատար լինել, ուստի ավելի լավ է նույնականացման քարտը ստանալուն պես զբաղվել դրանով։

Ձեր նույնականացման քարտը պետք է հանձնել այն ծառայողին, ով կօգնի Ձեզ, լրացնել հարցաթերթիկը, որտեղ պետք է նշել Ձեր բնակության վայրը և հեռախոսահամարը։

Մեկ շաբաթից ոստիկանությունից կզանգեն: Ձեր շաբաթը պլանավորեք այնպես, որպեսզի, եթե անգամ տանը չլինեք, մեկ ժամվա ընթացքում կարողանաք տուն հասնել: Տան տիրոջը տեղյակ պահեք այս գործընթացի մասին:

Ոստիկանը կայցելի Ձեզ, համոզվելու, որ իսկապես ապրում եք այդտեղ, ապա փաստաթղթերը կազմելուց հետո, դուք պետք է ստորագրեք այն: Ձեր հանդիպումից հետո միայն ոստիկանությունից կարող եք վերցնել նույնականացման քարտը գրանցված և կնքված:

Հատվածը մեջբերված է RepatArmenia հիմնադրամի էջից: