Աշխատանքային օրենքներ

Որո՞նք են աշխատողի իրավունքները:

  • Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից իսկ շաբաթական՝ 40 աշխատանքային ժամից:
  • Աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրվի հանգստի ժամանակ (ամենաքիչը 30 րոպե):
  • Աշխատողները չեն աշխատում հիմնականում կիրակի օրերին:
  • Օրենքը տրամադրում է ամենամյա վճարովի արձակուրդ:
  • Հղի կանայք իրավունք ունեն հղիության և ծննդաբերության արձակուրդ ստանալ ծննդաբերությունից 70 օր առաջ և ծննդաբերությունից 70 օր հետո։
  • Աշխատողները կարող են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ստանալ:
  • Աշխատողները կարող են արձակուրդ ստանալ իրենց ընտանիքի հիվանդ անդամին խնամելու նպատակով:

 Որո՞նք են բիզնեսի սեփականատերոջ իրավունքները:

  • Աշխատողներ վարձել ամբողջ և կես դրույքով, ներառյալ փորձաշրջանները:
  • Կիրառել կարգապահական տույժեր, հարկ եղած դեպքում հեռացնել աշխատողներին:
  • Կանոններ սահմանել:

Կա՞ արդյոք նվազագույն աշխատավարձի չափ:

Ամբողջ դրույքով աշխատանքի ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է 55,000 ՀՀ դրամ (սկսած 2016թվականի օգոստոսից)

Կա՞ արդյոք արձակուրդի նվազագույն չափ:

Շաբաթական 5 օր աշխատողը  իրավունք ունի տարեկան 20 աշխատանքային օրվա արձակուրդի ։

Կարո՞ղ են ինձ աշխատանքից հեռացնել առանց պատճառի:

Ո՛չ, աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու համար գործատուն պետք է պատճառ ունենա, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրի կրկնվող խախտումները, երկարատև բացակայությունները, գործատուի տարածքում ալկոհոլի օգտագործումը, բիզնեսի վերակազմավորելը և այլն։

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ամբողջությամբ տեսնելու համար սեղմել այստեղ: Հայաստանում աշխատանքային օրենքների մասին ավելին իմանալու համար այցելեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վեբկայք։

Հատվածը մեջբերված է RepatArmenia հիմնադրամի էջից: