< ՎերադառնալՆորություններ

Դասնթացք

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Ճանաչել։ Պաշտպանել։ Իրագործել։” ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն անվճար դասընթացներ սիրիահայ ձեռներեցների համար հետևյալ թեմաներով՝
 
1) հարկային և մաքսային քաղաքականություն, բիզնես միջավայր;
2) մարքեթինգ և բրենդինգ;
3) վաճառք;
4) բիզնես պլանի կազմում;
5) բիզնես գաղափարի ստեղծում և ներկայացում ներդրողին։
 
“Ճանաչել։ Պաշտպանել։ Իրագործել։” ծրագիրն իրականացվում է “Հայկական Կարիտաս” բարեսիրական հասարակական կազմակերպության, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի հետ համագործակցությամբ: Դասընթացները կազմակերպում է Սիրիահայերի միություն հասարակական կազմակերպությունը (ՍՀՄ)` “Սիրիահայերի ինտեգրումը որպես իրավունքների պաշտպանության բանալի” անվանմամբ ենթադրամաշնորհի շրջանակներում:
 
Դասընթացները անցկացվելու են Սիրիահայերի արդյունաբերական գոտում՝ ՍՀՄ անձնակազմի կողմից։
 
Լավագույն մասնակիցները կստանան անվճար ուղղորդում պրոֆեսիոնալ փորձագետների կողմից, որի ընթացքում կկազմեն բիզնես պլան և հնարավորություն կունենան դիմել ՍՀՄ գործընկեր կազմակերպություններին՝ բիզնեսի ֆինանսավորում ստանալու նպատակով։
 
Եթե հետաքրքրված եք, ցանկանում եք բիզնես սկսել և հաջողության հասնել, ապա հրավիրում ենք Ձեզ մեր դասընթացներին։
 
Գրանցման համար խնդրում ենք գրել մեզ կամ զանգահարել 041 15 55 11 հեռախոսահամարով։
 
Գրանցումը իրականացվելու է մինչև սույն թվականի Ապրլի 20-ը։