Վերադառնալ Միջոցառումներ
15
Feb

Հրավեր Սիրիահայերի միության ներկայացմանը

4:00 PM

Սիրով հրավիրում ենք Ձեզ ս.թ. փետրվարի 15-ին` հինգշաբթի, ժամը 16:00, ներկա գտնվելու Սիրիահայերի միություն (ՍՀՄ) հասարակական կազմակերպության գործունեության ներկայացմանը, որը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի «Նաիրի» սրահում՝ Սայաթ-Նովա պող. 19 հասցեում։

Միջոցառման շրջանակներում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մեր ձեռքբերումները և գլխավոր նպատակը շարունակելու նպաստել Հայաստանում Սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը հիմնականում ՍՀՄ երկու նոր ծրագրերի միջոցով.

  • Ինֆոհաբ՝ մեկ պատուհանի սկզբունքով հանրության համար բաց աջակցության համակարգ;

  • Սիրիահայերի արդյունաբերական գոտի՝ բիզնես ծառայությունների ամուր հարթակ Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրումը խթանելո համար:

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև ս.թ. փետրվարի 12-ը՝ երկուշաբթի, ժամը 17:00, info@sau.am էլեկտրոնային հասցեին ուղարկված հաղորդագրությամբ ՝ նշելով մասնակիցների անունները կամ զանգահարել +374-77-771-123։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր միջոցառմանը:

Սիրիահայերի միություն ՀԿ

Քարտեսը բեռնվում է...

Միջոցառման Մանրամասնություններ

  • Ամսաթիվ: 15/02/2018
  • Ժամ: 4:00 PM
  • Հասցե: 19 Sayat-Nova Ave
  • Գին: N/A
  • Կազմակերպող: SAU
  • Կատեգորիա: Համաժողովներ