ՍիրԱրԲի-ի մասին

www.syrarbi.am կայքէջը ստեղծվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից` իբրև Հայաստանում սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրման հարցերի տեղեկատվական հարթակ: Ներկայում այն  կառավարվում և թարմացվում  է՝ «Սիրիահայերի միություն» (ՍՄ) ՀԿ-ի կողմից թիրախային տեղեկատվություն տրամադրելու և շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր՝ Հայաստանը հիմնականում ընդունել է հայկական ծագումով մոտ 22.000 սիրիացի, ովքեր իրենց հետ բերել են ձեռնարկատիրական ոգի, նորարարական մտածելակերպ  և նոր կյանք սկսելու անկոտրում կամք՝ դրանով իսկ նպաստելով  Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս կարևորթիրախային խումբը հայտնաբերելու և նրանց տնտեսական կարիքները բավարարելու նպատակով Գերմանիայի կառավարության պատվերով  GIZ-ը  2015 թ. նոյեմբերին գործարկեց «Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում» ծրագրի մաս կազմող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագիրը։ Այդ ժամանակից ի վեր այն համախմբել է տեղական և միջազգային գործընկերներին՝ խթանելու սիրիահայ աշխատանք փնտրողներին և գործարարների տնտեսական ինտեգրումը: Ծրագրի նպատակն է  բարելավել Հայաստանում սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմաննախապայմանները, մասնավորապես թիրախային խմբին  ներգրավել գոյություն ունեցող բիզնես շրջանակներում, զբաղվածության և բիզնեսի աջակցության ծրագրերում, ինչպես նաև տեղական ու միջազգային ցուցահանդեսներում՝ նրանց ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանն օժանդակելու համար: