«Սիրիահայերի միություն» ՀԿ-ի մասին

2013թ. մայիսին Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աշխատակիցների և մի խումբ սիրիահայ գործարարների նախաձեռնությամբ հիմնվեց «Սիրիահայ գործարարների միություն» անվանումով խորհուրդ, որի հիմնական նպատակն էր սիրիահայ գործարարների շահերի պաշտպանությունը, նրանց տնտեսական ինտեգրման բարելավումը, ինչպես նաև նրանց կարիքների բավարարումն ու աջակցության ծրագրերի իրականացումը։  2016թ. հունվարին «Սիրիահայ գործարարների միության» անդամների նախաձեռնությամբ որոշում կայացվեց ստեղծել  առանձին կառույց`գրանցված  որպես  «Սիրիահայերի միություն» ՀԿ, որն էլ կշարունակի աշխատանքն ավելի  ինտենսիվ ու կենտրոնացված ձևով։

ՍՄ-ը նախաձեռնել է Երևանում «Սիրիահայերի արդյունաբերական գոտի» (ՍԱԳ) անվանմամբ արտադրական և բիզնես կենտրոնի հիմնումը։ ՍԱԳ-ն նախատեսված է տարածքով ապահովել մինչև 30 նոր և արդեն գործող բիզնեսներին , որը կխթանի տարբեր ոլորտներում գործող բիզնեսներիմիջև սերտ համագործակցությունը և նոր գործարար կապերի ստեղծումը։

ՍԱԳ-ի մասին

SAU Statute