ՍԱԳ-ի մասին

Սիրիահայերի արդյունաբերական գոտին (ՍԱԳ) «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի ծրագրերից է։ Սիրիահայ գործարարների համար նախատեսված այս բիզնես կենտրոնը միավորում է տարբեր կազմակերպությունների և տրամադրում ընդհանուր ծառայություններ՝ նրանց զարգացմանը նպաստելու նպատակով։ Անդամակցելով ՍԱԳ-ին՝ սիրիահայ գործարարներին արդյունաբերական գոտում կտրամադրվի տարածք, որտեղ նրանք կարող են գործունեություն ծավալել։ Բացի այդ, նրանց տարածք կտրամադրվի ցուցասրահում, որտեղ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքը։

ՍԱԳ անդամները նաև հնարավորություն կունենան՝ օգտվելու մի շարք ծառայություններից, այդ թվում՝ հաշվապահական, իրավաբանական, խորհրդատվական, մաքսազերծման, լոգիստիկ օժանդակության և այլն: Միաժամանակ, ՍԱԳ-ը կծառայի որպես մոդել՝ վկայելով, որ ընդհանուր շահեր ունեցող կազմակերպություններն ավելի արդյունավետ են գործում, երբ աշխատում են համատեղ տարածքում: