< Return to Նորություններ

«Տնտեսական աջակցություն փախստականներին»

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2019թվականի . դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Ջուլիա Թաֆտ ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացվող 9-ամսյա «Տնտեսական աջակցություն փախստականներին» ծրագիրը Կոտայքի մարզում: Ծրագիրն իրականացվում է «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի (HDP), «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով: Ծրագրի նպատակն է աջակցել Կոտայքի մարզի համայնքներում (քաղաքային/գյուղական) ապրող 50 փախստականների՝ սիրիահայերի, եզդիների տնտեսական զարգացմանը՝ տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ մեղվաբուծության ոլորտում: Ծրագրի շահառուները մասնակցելու են մեղվաբուծության կարճաժամկետ մոդուլային դասընթացներին՝ ստանալով մեղվաբույծի որակավորում: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են մեղվաբուծական միկրո տնտեսություններ, մասնակիցներին տրամադրվելու են մեղվափեթակներ , մասնագիտական գույք , հագուստ և գործիքներ:Ծրագրի մասնակիցները ուսումնասիրելու են տարածաշրջանի վայրի բույսերը,որպես մեղվաբուծության կերային բազա,ինչպես նաև ծանոթանալու են վայրի ուտելի բույսերին,նրանց հավաքման և վերամշակման տեխնոլոգիային:

  • Ծրագրի խնդիրներն են.
    Հզորացնել թիրախ համայնքներում ապրող փախստականներին եկամտի ստեղծման հնարավորություններով՝ գիտելիքների բարձրացման և մեղվաբուծական միկրո տնտեսությունների ստեղծման միջոցով
  • Զարգացնել ագրո-տուրիզմը թիրախ համայնքներում

Արդեն իսկ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի և «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև՝ իրականացնելու ծրագիրը:

Հարգելի սիրիայեր, եզդիներ, եթե Դուք ցանկանում եք մասնակցել ծրագրին, խնդրում ենք զանգահարել՝

Ռուզաննա Տեր-Ղազարյանին       094 58 00 20

Անահիտ Թովմասյանին                 094 75 44 04

“Refugee Economic Support” (RES)

We are happy to inform you launching of the 9 months “Refugee Economic Support” (RES) project as of December 1st, 2019, the project is funded by Julia Taft Refugee Fund in Kotayk region. The project implemented by “Human Dignity and Peace” Charity Foundation (HDP), “Improve our Village” NGO and “Nor Geghy State Agricultural College named after ac. G. Aghajanyan” SNPO. The project Goal is: to empower 50 refugee women: syrian armenians, yezidis from 5 communities of Kotayk through capacity building, providing necessary supplies/tools for establishing own small bees businesses. Beneficiaries of the project will participate in short-term modular beekeeping courses with the qualification of beekeeper. Within the project micro bee farms will be created, appropriate professional equipment/hives with bees, special clothing and tools will be provided to the beneficiaries. The project participants will study regional wild plants as a bee feed base, as well as acquire new skills regarding organic collecting of tea plants, green herbs.

The Objectives of the project are:

  • Empower refugee women with income generating opportunities through capacity building and helping establish micro beekeeping farms
  • Enhance agro-tourism in target communities

A memorandum of understanding has already been signed between “Improve our Village” NGO and “Nor Geghy State Agricultural College named after ac. G. Aghajanyan” SNPO for implementation of the RES project.

Dear syrian armenians, yezidis, if you want to participate in the project, please contact:

Ruzanna Ter-Ghazaryan               094 58 00 20

Anahit Tovmasyan                        094 75 44 04